Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանյան հին այգին վերածվելու է էքստրիմ զբոսավայրի

Երևանյան հին այգին վերածվելու է էքստրիմ զբոսավայրի
12.03.2017 | 16:06

Լուրեր են պտտվում, որ Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Նոր Արաբկիր» զբոսայգին (ժողովրդական անվանումը` «Մալականների սադ») վերածվելու է էքստրիմ զբոսայգու: Ավելի ուշ տեղեկացանք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի ֆեյսբուքյան գրառման մասին, ըստ որի` «Գրին սմայլ» ընկերության հետ պայմանագրի ստորագրմամբ «Արաբկիր» զբոսայգին կվերածվի տարածաշրջանում եզակի նորարարական հանգստյան գոտու. «Արկածային տուրիզմի առաջատար ուղղություններից մեկը` Զիփ-Լայնը, հասարակությանը կառաջարկի թռիչքի նոր ձև: Սա Հայաստանում նորույթ է և այժմ գործում է միայն Տավուշի մարզում (Ենոքավան), հնարավորություն տալով թռչելու արևի, անձրևի տակ և անգամ մառախուղի միջով: Լեռնային հեծանիվ, ժայռամագլցում, նորագույն սարքավորումներով հագեցած մարզահրապարակ, մանկական խաղահրապարակ, ճոճանակներ»:


Փորձեցինք պարզել` նորարարությունները չե՞ն վնասի երևանյան այգու արտաքին տեսքն ու կանաչ տարածքը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կանաչ տարածքն ամբողջությամբ պահպանվելու է, ավելին` բարեկարգվելու է, խնամքը մեծանալու է, իրականացվելու են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներ, պատվաստում, գործելու է կաթիլային ոռոգում, վերականգնվելու են հուշարձանները: Ոչ մի քար, պատ չեն քանդվելու, այգին նույնությամբ պահպանվելու է: Տեղադրվելու են շարժական սարքավորումներ, որոնք մեկ օրում կարելի է քանդել-հավաքել:
Արամ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ, այսպես կոչված, «թռիչքային» ճանապարհը ձգվելու է Արաբկիր զբոսայգուց մինչև ֆիզիկայի ինստիտուտ ընկած տարածքը` Դավթաշենի կամրջի տակով` 850 մետր երկարությամբ: Աշխատանքներն սկսվելու են ապրիլի վերջին, տևելու են մոտ երկու ամիս:


«Արաբկիր» զբոսայգում կգործեն աստղադիտակ, բացօթյա կինոթատրոն, գրադարան, կլինեն յոգայի, նկարչության, կավագործության ժամեր: Նախատեսվում են նաև հուշաքարեր` ապրիլյան պատերազմում զոհված հերոսների նկարներով:
Նշենք, որ երևանյան երբեմնի հայտնի, մարդաշատ այգին ներկայումս անբարեկարգ, լքված տեսք ունի: Ամայի տարածքը «հսկում են» թափառական շները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` ՀԵՂԻՆԱԿԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ